Մեր մասին

Հասանելի գներով որակյալ դեղամիջոցներ

«I Pharma»-ն դեղորայք մատակարարող ընկերություն է, որը հիմնադրվել է 2015 թվականին։ Դեղամիջոցները, որոնք առաջարկում է ընկերությունը, ֆինանսական առումով հասանելի են հասարակության լայն շրջանակների համար։

Կազմակերպությունը զբաղվում է դեղորայքի մեծածախ վաճառքով։

Դեղորայքը ներկրվում է Հնդկաստանում գործող «Զիմ լաբորատորիաներ» (Zim Laboratories)
ընկերությունից, որի պաշտոնական ներկայացուցիչն հենց Այ Ֆարմա-ն է։
Ընկերության ներկայացրած դեղորայքը կիրառելուց առաջ պետք է պարտադիր խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ դեղերը նախատեսված են կոնկրետ խնդիրների լուծման համար, ու պետք է մասնագետը որոշի անհրաշետությունն ու դեղաչափը:
Ipharma ընկերությունը արդեն իսկ համագործակցում է առաջատար մասնագետների հետ, որոնք պացիենտներին նշանակում են ընկերության առաջարկած դեղերը՝ վստահ լինելով, որ այն լավագույնս կլուծի պացիենտի խնդիրը:
Ընկերության առաջարկած դեղերը վստահելի են ու արդյունավետ, անցել են հատուկ միջազգային սերտիֆիկացում, ինչը և երաշխիքն է նրա, որ դեղերը իրենց որակով համապատասխանում են միջազգային ստանդարտներին. ԶԻՄ-ը արժանացել ե եվրոպական GMP սերտիֆիկատի:
Ընկերությունը առաջարկում է բարձրորակ դեղամիջոցներ՝ հավատարիմ մնալով այն սկզբունքին, որ որակի հետ մեկտեղ դեղերի գները պետք է հասանելի լինեն հասարակության լայն շերտերին, որպեսզի մարդիկ դրանց օգնությամբ վերագտնեն իրենց առողջությունը:
Բացի դեղամիջոցներից «ԶԻՄ լաբորատորիաներ»-ն արտադրում է նաև հումք, որոնք գրանցված են նաև Եվրոպայում, և եվրոպական արտադրողները ևս այն օգտագործում են դեղարտադրության մեջ:
Սա էլ Զիմ-ի բարձր հեղինակության ապացույցն է:
«Զիմ»-ի թողարկած դեղամիջոցները հիմնականում թաղանթային (պլաստինկա) ձևն ունեն, այսինքն՝ կիրառման ընթացքում հալչում են բերանի խոռոչում, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի դեղամիջոցն ավելի արագ ազդեցություն ունենա, և մինիմալ բացասական ազդեցություն ունենա ստամոքս-աղիքային տրակտի վրա։
Եթե ձեր պացիենտներն ունեն հենաշարժիչ համակարգի խնդիրներ, ալերգիկ են, ունեն պոտենցիան վերականգնող, հակախոլեստերինային պրեպարատների կարիք, ապա կարող եք առաջարկել Այ Ֆարմայի կողմից մատակարարվող դեղամիջոցները:
Եթե Այ Ֆարմա-ի մշտական գործընկերն եք, ապա Ձեզ համար գործում է զեղչային ճկուն համակարգ, նաև մասնավոր դեղատների հետ կազմակերպվում են ակցիաներ, որպեսզի դեղատները նույնպես կարողանան օգտվել զեղչերից և բոնուսային համակարգից:
«I Pharma»-ն դեղերի ներմուծումից ու մատարակարումից զատ առաջարկում է ևս մեկ կարևոր ծառայություն:
Դեղերի անվտանգության դիտարկում (pharmacovigilence) և այլ գործառույթներ (Դեղերի կողմնակի ազդեցությունների (ԴԿԱ) դիտարկում՝ ներառյալ ԴԿԱ մասին տեղեկատվության հավաքագրում, գնահատում և կառավարում,Դեղրի կիրառումից առաջացած անվտանգության այլ տեղեկատվության՝ ներառյալ ազդեցության բացակայության, որակի կամ կեղծված լինելու կասկածի մասին տեղեկատվության հավաքագրում, գնահատում և կառավարում:)

Ընկերության ներկայացրած դեղամիջոցներն արդեն իսկ մեծ ճանաչում ունեն։

Ընկերությունը գործում է միահամուռ՝ կարևորելով մարդկային հարաբերությունները, ազնվությունը, առաջին հերթին կազմակերպության համար աշխատակիցների ընտրության հարցում շեշտը դրվում է մարդկային որակների վրա, այնուհետև պրոֆեսիոնալիզմի վրա։Ընկերությունում չեն սահմանափակվում միայն աշխատակիցների` համալսարանում ուսուցմամբ, քանի որ դեղագործությունը դինամիկ գիտություն է, անընդհատ փոփոխությունների ենթարկվում, ուստի աշխատակիցների վերապատրասթման համար ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են թրեյնինգներ` դասախոսելու համար նաև հրավիրելով հեղինակավոր մասնագետների:
Պատասխանատու աշխատաոճի շնորհիվ «I Pharma»-ն 5 տարվա ընթացքում ձեռք է բերել մեծ վստահություն գործընկերների հետ հարաբերություններում։

Ընկերությունը լուրջ նպատակներ ունի և մեծ աճ է կանխատեսում։ Ընկերության համար սկզբունքային է ոչ թե առաջադեմ դեղ ներմուծող ընկերություն դառնալը, այլ տարբերվելը մի ուրիշ առավելությամբ, որը մոտ ապագայում տեսանելի կլինի։

Ավելին

Տեսականի

ՏԼՈՑԻՆ 04

Եթե Ձեր պացիենտն ունի շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա (դիզուրային խանգարումների ուղեկցությամբ), ապա կարող եք առաջարկել Տլոցին 04 դեղամիջոցը։ Տլոցին 04-ը սելեկտիվ կերպով արգելափակում է շագանակագեղձի, միզապարկի պարանոցի և շագանակագեղձի միզուկի հարթ մկանների հետսինապտական alpha1A- ադրեներգիկ ընկալիչները:Ալֆա 1Ա ադրէներգիկ ընկալիչներն արգելափակելու ունակությունը 20 անգամ ավելի մեծ է, քան անոթային հարթ մկանների ալֆա1Բ- ադրեներգիկ ընկալիչների վրա ազդեցությունը : Այս դեղամիջոցը նվազեցնում է շագանակագեղձի, միզապարկի պարանոցի, շագանակագեղձի միզուկի հարթ մկանների տոնուսը, բարելավում է մեզի արտահոսքը, նվազեցնում է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայում խանգարման և միզուղիների գրգռման ախտանիշները: Թերապևտիկ ազդեցությունը զարգանում է 2 շաբաթ անց: Դեղամիջոցի օգտագործումը հակացուցված է գերզգայունության, օրթոստատիկ հիպոթենզիայի (ներառյալ անամնեզի մեջ), երիկամների ծանր անբավարարության (կրեատինինի մաքրում ՝ 10 մլ/ր-ից պակաս) և լյարդի ծանր անբավարարության (այս կատեգորիաների դիվանդների շրջանում օգտագործման անվտանգությունը և արդյունավետությունը որոշված չեն) դեպքում:

ՑԵՖԱԶԻՄ 200

Նոր սերնդի բարձր արդյունավետությամբ դեղամիջոց (Cefixime) 200 մգ հաբեր: Կլինիկական և դեղաբանական խումբ. Ցեֆալոսպորինի III սերունդ Դեղաբանական ազդեցություն` Երրորդ սերնդի կիսասինթետիկ ցեֆալոսպորինային հակաբիոտիկ ներքին կիրառման լայն սպեկտրի համար: Այն ունի մանրէասպան ազդեցություն: Գործողության մեխանիզմը պայմանավորված է հարուցիչի բջջային թաղանթի սինթեզի արգելակմամբ: Ցեֆազիմը դիմացկուն է β-լակտամազների գործողությանը, որոնք արտադրվում են գրամ-դրական և գրամ-բացասական բակտերիաների կողմից: In vitro Ցեֆազիմը ակտիվ է հետևյալ գրամ-դրական բակտերիաների նկատմամբ. Streptococcus agalactiae; հետևյալ գրամ-բացասական բակտերիաների նկատմամբ :Haemophilus parainfluenzae, Proteus vulgaris, Klebsiella pneumoniae, Klebsiella oxytoca, Pasteurella multocida, Providencia spp., Salmonella spp., Shingella spp., Citrobacter amalonaticus, Citrobacter diversus, Serratia marcescens. In vitro и կլինիկական կիրառման պարագայում ցեֆազիմը ակտիվ է հետևյալ գրամ-դրական բակտերիաների նկատմամբ. Streptococcus pneumoniae, Streptococcus pyogenes; հետևյալ գրամ-բացասական բակտերիաների նկատմամբ: Haemophilus influenzae, Moraxella(Branhamella) catarrhalis, Escherichia coli, Proteus mirabilis, Neisseria gonorrhoeae. ցեֆազիմին դիմակայում են Pseudomonas spp., Enterococcus (Streptococcus) серогруппы D, Listeria monocytogenes, Staphylococcus spp. Մեծ մասը, (ներառյալ մետիցիլին - դիմացկուն շտամներ), Enterobacter spp., Bacteroides fragilis, Clostridium spp. Ցուցումներ` Ֆարինգիտ, վերին և ստորին շնչուղիների մանրէային վարակներ, միջին ականջի բորբոքում, միզուկի և արգանդի վզիկի բարդ գոնորեա, տոնզիլիտ, սուր բրոնխիտ և քրոնիկ բրոնխիտի սրացում,միզուղիների ինֆեկցիաներ (առանց բարդությունների), սինուսիտ: Դոզավորման ռեժիմ՝ Մեծահասակների և 12 տարեկանից բարձր երեխաների համար `50 կգ-ից ավելի մարմնի քաշով: Առանց բարդ գոնորեայով: 12 տարեկանից ցածր երեխաներ:

ՌԻԿՈԶԻԲ 120

Եթե ձեր պացիենտն ունի հենաշարժիչ համակարգի խնդիրներ, ապա ՌԻԿՈԶԻԲԸ հենց դրանց լուծման համար է նախատեսված: Ռիզկոզիբը (էտորիկոկսիբ) ոչ ստերոիդ, հակաբորբոքային, ցավազրկող դեղամիջոց է։ Դեղահատ է, թաղանթապատ։ Կիրառելի է թե՛ սուր (վնասվածք, կոտրվածք, անհասկանալի բնույթի ցավեր, ողնաշարի ցավ, ատամնացավ ), թե՛ խրոնիկ խնդիրների (ոսկրային հանգույցների հետ կապված, ողնաշարային, ճողվածքի դեպքում, օստեոխոնդրոզ, օստեոպորոզ, պոդագրա, ոսկրերի, մկանների ցավեր) դեպքում։ Եթե պացիենտն ունի նյարդային բնույթի ցավեր, ապա ՌԻԿՈԶԻԲԸ այս դեպքում նույնպես շատ էֆեկտիվ է: Դեղամիջոցն անվտանգ է, վնասաբեր չէ ստամոքս-աղիքային տրակտի համար, կիրառել անկախ սննդի ընդունումից։ Արտադրվում է երեք դեղաչափով․ 60, 90 և 120 մգ։ 60մգ –ն հիմնականում պահպանողական դոզավորում է, այսինքն՝ պացիենտի բուժման կուրսը սկսում է 120 կամ 90 մգ-ից (կախված խնդրից), 120 մգ-ն հիմնականում օգագործվում է պոդագրայի, սուր ցավերի դեպքում, երբ որ ցավից նույնիսկ շարժվելն անհնար է լինում։ 5-7 օր տևողությամբ օգտագործվում 120 մգ դեղաչափը, այնուհետև շարունակվում է պահպանողական կուրսը 90 մգ դեղաչափով, որից հետո օգտագործվում է 60 մգ դեղաչափով։ Եթե Ձեր պացիենտի մոտ առկա են օստեոխոնդրոզ, օստեոարտրոզ, օստեոպորոզ, հենաշարժիչ համակարգի հետ կապված խնդիրներ, ապա 90 մգ դոզավորումն է կիրառելի, և եթե երկարատև բուժման կուրս է պահանջվում, կրկին 90 մգ-ն սկզբնական դոզավորումն է, որից հետո անցում է կատարվում 60մգ պահպանողական դոզավորմանը։ Ձեր պացիենտը 20-25 րոպե անց պրեպարատի ազդեցությունը կզգա, մինչև 24 ժամ պահպանվում է դեղի ազդեցությունը, երբեմն նաև 2-3 օր։ Շատ էֆեկտիվ է նաև եռաթև նյարդի բորբոքման, ատամնացավերի ժամանակ։ Եթե ունեք այս խնդիրները, ապա կարող եք ձեռք բերել՝ մասնագետի հետ խորհրդակցելով։ Դեղամիջոցը ցուցված է 18 տարեկանից:

Ծառայություններ

Խորհրդատվություն

Ընկերության ներկայացրած դեղորայքը կիրառելուց առաջ պետք է պարտադիր խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ դեղերը նախատեսված են կոնկրետ խնդիրների լուծման համար, ու պետք է մասնագետը որոշի անհրաշետությունն ու դեղաչափը:

Դեղերի անվտանգության դիտարկում

Դեղերի անվտանգության դիտարկում (pharmacovigilence) ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ` 1. Դեղերի կողմնակի ազդեցությունների (ԴԿԱ) դիտարկում՝ ներառյալ ԴԿԱ մասին տեղեկատվության հավաքագրում, գնահատում և կառավարում 2. Դեղրի կիրառումից առաջացած անվտանգության այլ տեղեկատվության՝ ներառյալ ազդեցության բացակայության, որակի կամ կեղծված լինելու կասկածի մասին տեղեկատվության հավաքագրում, գնահատում և կառավարում 3. Դեղերի կողմնակի ազդեցությունների տվյալների ազգային բանկի վարում 4. Ռիսկերի կառավարման պլանի փորձաքննություն և ռիսկերի նվազեցման միջոցառումների կառավարում 5. Դեղերի անվտանգության վերաբերյալ հրապարակվելիք տեղեկատվության փորձաքննություն և հաստատում 6. Անվտանգութթյան հաշվետվության փորձաքննություն 7. Ազդանշանի բացահայտում և կառավարում 8. Դեղի հետգրանցումային անվտանգության փոփոխությունների փորձաքննություն 9. Դեղերի շրջանառության կարգավորման շրջանակներում անվտանգության եզրակացության տրամադրում 10. Դեղերի անվանգության վերաբերյալ հաղորդակցության ապահովում 11. Դեղազգոնության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում, նյութերի մշակում և տարածում, 12. Դեղերի անվտանգությունը» հաղորդաթերթի ստեղծում 13. Դեղերի անվտանգության շրջանակներում մասնագիտական գրականության և տեղեկատվական աղբյուրների մշտադիտարկում 14. Դեղերի կողմնակի ազդեցությունների և դեղերի անվտանգության վերաբերյալ այլ խնդիրների հաղորդման թեժ գծի վարում

Դեղամիջոցների ներկրում և իրացում

Ընկերության առաջարկած դեղերը վստահելի են ու արդյունավետ, անցել են հատուկ միջազգային սերտիֆիկացում, ինչը և երաշխիքն է նրա, որ դեղերը իրենց որակով համապատասխանում են միջազգային ստանդարտներին. ԶԻՄ-ը արժանացել ե եվրոպական GMP սերտիֆիկատի:

Հատուկ առաջարկներ

Նորարարություն հայկական շուկայում Երբեմն բերանում տհաճ հոտ, համ է առաջանում, և այն փոխելու անհրաժեշտություն է լինում: Այ Ֆարման առաջարկում է «Զիմինտա» թաղանթները։ Սրանք բերանը թարմացնող միջոցներ են, որոնք հեշտությամբ լուծվում են բերանի խոռոչում: Օրինակ` ալկոհոլի, ծխախոտի, սննդի օգտագործումից հետո կարող եք օգտագործել մաստակի փոխարեն։ Ունի համային 4 տարբերակ։ Տուփը գրպանում, պայուսակում հեշտությամբ տեղավորվում է։

Ակցիա մասնավոր դեղատների համար: Պատվիրեք երկու տուփ զիմագրա, և մեկ տուփ ստացեք նվեր: Ակցիան կգործի նոյեմբերի 1-30: Այդ ընթացքում ամենաակտիվ 5 դեղատները կստանան հավատարիմ գործընկերոջ կողմից նաև նվեր քարտեր: Մանրամասների համար զանգահարել կամ գրել info@ipharma.am

Թողնել Կարծիք

Կարծիքներ

Երկար ժամանակ է համագործակցում ենք, գոհ եմ

Իմ պացիենտները գոհ են, շնորհակալ եմ

Կապ

Հասցե

Հակոբ Հակոբյան 3

Հեռ./Ֆաքս

+374 93717055

+374 94939015

Էլ. հասցե

info@ipharma.am

Սոց. ցանցեր

Կապ մեզ հետ